slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Կնքվել են համագործակցության մասին պայմանագրեր արտասահմանյան առաջատար փորձագիտական կառույցների հետ

News_Image

2024թ. սեպտեմբերի 25-ին Երևանում մեկնարկած «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովի շրջանակներում միջազգային համագործակցության մասին պայմանագրեր ստորագրվեցին մասնակից պետությունների առաջատար փորձագիտական կառույցների և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջև։ 
Մասնավորապես ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ. Արգամ Հովսեփյանը միջազգային համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեց Ռումինիայի Դատական փորձագետների ասոցիացիայի նախագահ, «Տիտու Մայորեսկու» համալսարանի գիտական ղեկավար Գեորգի Պոպայի, Բելառուսի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Բելառուսի մշակույթի, լեզվի և գրականության հետազոտությունների կենտրոնի Յակուբ Կոլասի անվան լեզվագիտության ինստիտուտի մասնաճյուղի տնօրեն, բ. գ. թ. Իգոր Կոպիլովի, ինչես նաև Հնդկաստանի Ազգային դատափորձագիտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Պուրվի Պոքրիալի միջև (հեռավար):
Համագործակցության մասին պայմանագրերի կնքումը հնարավորություն է ընձեռում գործընկեր կազմակերպություններին իրենց ներուժի, միջոցների և փորձի համատեղ կիրառմամբ համագործակցելու դատափորձագիտական ոլորտում, իրականացնելու համատեղ գիտական նախագծեր, մշակելու արդի գիտական պատկերացումներին համապատասխանող մեթոդներ և մեթոդիկաներ, կազմակերպելու գիտագործնական հանդիպումներ, սեմինարներ, մասնագետների փորձի փոխանակմանն ուղղված այլ համատեղ միջոցառումներ՝ նպաստելով միջազգային ինտեգրմանն ու դատափորձագիտական ոլորտի զարգացմանը:
Նշենք, որ անցած երկու տասնամյակների ընթացքում Բյուրոն համագործակցության մասին պայմանագրեր և հուշագրեր է կնքել աշխարհի շուրջ երեք տասնյակ հեղինակավոր դատափորձագիտական կառույցների և գիտական ինստիտուտների հետ՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության դերը միջազգային դատափորձագիտական միջավայրում:

27 September 2024